Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ - RSS
Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ. Հայաստան, Արցախ, Ջավախք
- Website
- hetq.am · all feeds from this site
- Feed URL
https://hetq.am/hy/rss
Read it in your FeedListing reader
Or add to: Feedly Inoreader Raw feed
Latest posts
-
Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային այց է իրականացրել Կոտայքի մարզ
Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունը իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի ընթացքում արձանագրում ենք տարաբնույթ խնդիրներ։
-
Հոսանքազրկումներ՝ նոյեմբերի 24-ին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
-
Տեղի է ունեցել Հայաստանի և Չեռնոգորիայի պաշտպանության նախարարների առանձնազրույցը
Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև զարգացող հարաբերությունները և այդ համատեքստում պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը:
-
Հետ են կանչվել Հայաստանի վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով մի շարք արտակարգ և լիազոր դեսպաններ, ինչպես նաև այլ երկրներում ՀՀ ներկայացուցիչներ հետ են կանչվել Հայաստանի Հանրապետություն։ Հրամանագրերը նախագահը ստորագրել է այսօր՝ նոյեմբերի 23-ին։
-
«Հայկական ավիաուղիները» լքում է ավիաշուկան
«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը դադարեցնում է թռիչքային գործունեությունը: Այս մասին «Հետքին» հայտնել է իրազեկ աղբյուրը:
-
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ, որին կհաջորդի Ռումինիայի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսը:
-
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
Վարչապետն ընդգծել է ԵՄ աջակցությունը մեր երկրում իրականացավող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև անդրադարձել նոր Սահմանադրության նախագծին:
-
Մեկ թեկնածու (Կարեն Մանուկյան) և զարգացման մեկ տեսլական. Կոճոռ թաղամասի հարցը դարձյալ օրակարգային է
ՔՊ-ն ներկայացնող գործող համայնքապետ Կարեն Մանուկյանը միակ թեկնածուն է, ում օգտին «կողմ» քվեարկելուց զատ, ընտրողը կարող է նաև իր դիրքորոշումը հայտնել՝ «դեմ» գրառմամբ քվեաթերթիկով:
-
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, Եվրոպական խորհրդարանի հետ կապերի խորացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
-
Հայտնի են «ԱրմՌոբոտիքս 2026» ազգային առաջնության հաղթողները․ տարվա չեմպիոնը Ներքին Կարմիրաղբյուրի թիմն է
Digitec 2026-ի շրջանակում Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի ունեցավ «ԱրմՌոբոտիքս» ինքնավար ռոբոտների ազգային առաջնության եզրափակիչը:
-
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկի առիթով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկի առիթով։
-
Պետության «չաշխատող» բաժնեմասերը. 19 ընկերությունների մեծ մասը բյուջե շահութաբաժին չի վճարում
Պետք է նկատի ունենալ, որ շահութաբաժինը՝ դիվիդենդը, հարկատեսակ չէ և կապ չունի այն հարկերի հետ, որոնք կազմակերպությունները վճարում են բյուջե։
-
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը նշել է, որ ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ՀՀ–ԱՄՆ բազմոլորտ կապերին և դրանց հետագա զարգացմանը։
-
Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
Քննարկվել են գործընկերության խարտիայով նախանշված ոլորտերում և զարգացումների ներկայիս միտումներին համահունչ փոխգործակցության նոր հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել գործընկերության տնտեսական բաղադրիչին։
-
ԱԺ-ն կկարողանա ինքնալուծարվել, նախարարներին ու փոխվարչապետներին անվստահություն հայտնել. ինչ է փոխվում նոր Սահմանադրության նախագծով
Նոր Սահմանադրության նախագիծը դեռ պետք է հանրային քննարկում անցնի, որից հետո Ազգային ժողովը պետք է որոշի դնել հանրաքվեի, թե ոչ։
-
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արիե Լայթսթոունի գլխավորած պատվիրակությանը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերության հիմնադրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և արձանագրված առաջընթացի շուրջ։
-
Դոնալդ Թրամփը ողջունել է TRIPP նախագծի մեկնարկը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ՝ այդ առիթով շնորհավորելով Հայաստանին։
-
Փրկված և բնություն վերադարձված կարմիրգրքյան 2 գորշ արջերի տեղաշարժը կհսկվի արբանյակային տեղորոշման վզկապերով. ԲԸՏՄ
Կենդանիների անվտանգությունն ապահովելու և բնական միջավայրին նրանց հարմարվողականությունը գնահատելու նպատակով 2 արջերի պարանոցներին էլ ամրացվել են հատուկ արբանյակային տեղորոշման վզկապեր։
-
«Rolex»-ից մինչև 50 մլն դրամի գյուղմթերքի վաճառք․ ի՞նչ են հայտարարագրել Մեծամորի ավագանու թեկնածուները
Հայտարարագրերի ուսումնասիրությամբ կտեսնենք, թե ինչ տարբերություններ կան երկու ուժերի թեկնածուների եկամուտների, դրամական միջոցների և ունեցվածքի միջև։
-
Ավան վարչական շրջանում հողային շերտի փլուզման հետևանքով ստորգետնյա գազատար է վնասվել
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։