NCDC Armenia
National Center for Disease Control and Prevention
- Website
- ncdc.am · all feeds from this site
- Feed URL
https://ncdc.am/feed/
Read it in your FeedListing reader
Or add to: Feedly Inoreader Raw feed
Latest posts
-
Սուր շնչառական վարակներ․ ինչպե՞ս նվազեցնել վարակվելու վտանգը
Աշնանն ու ձմռանը սուր շնչառական վարակների տարածման վտանգը մեծանում է։ Դրան նպաստում են փակ տարածքներում հաճախակի և երկարատև շփումները, անբավարար օդափոխությունը և շնչառական վարակների սեզոնային ակտիվությունը։ Սուր շնչառական վարակները կարող են հարուցվել տարբեր վիրուսներով, այդ…
-
Ինչպե՞ս ճիշտ օգտագործել հակաբիոտիկները
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության մասին իրազեկման համաշխարհային շաբաթվա շրջանակում (նոյեմբերի 18-ից 24-ը) կարևոր է վերհիշել՝ Ինչպե՞ս ճիշտ օգտագործել հակաբիոտիկները՝ Միայն բժշկի նշանակմամբ։ Հակաբիոտիկի ընտրությունը կախված է վարակի տեսակից, հիվանդի տարիքից, առողջական…
-
Պատվաստվե՛ք ժամանակին․ պաշտպանե՛ք ձեզ և ձեր հարազատներին
Պատվաստումն առողջության պահպանման կարևորագույն քայլերից է։ Այն օգնում է պաշտպանել ոչ միայն անհատին, այլև ամբողջ հանրությանը։ Հայաստանում պլանային և համաճարակաբանական ցուցումով իրականացվող պատվաստումների միջոցով կանխարգելվում է 20 վարակիչ հիվանդություն։ Ինչո՞ւ է կարևոր պատվաստվել…
-
ՀՎԿԱԿ-ը ներկայացրել է Հայաստանում երկարատև COVID-ի վերաբերյալ հետազոտության արդյունքները միջազգային կոնֆերանսում
2026 թվականի նոյեմբերի 12–13-ը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անցկացված Long COVID-ի 4-րդ միջազգային կոնֆերանսին մասնակցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը։ Պաստառային զեկույցով ներկայացվել են Հայաստանում բուժաշխատողների շրջանում երկարատև…
-
Իրազեկվածություն և առողջ սովորություններ՝ դպրոցական տարիքից
Նոյեմբերի 14-ին շաքարային դիաբետի համաշխարհային օրվան ընդառաջ այսօր Երևանի թիվ 118 ավագ դպրոցում կազմակերպվել է իրազեկման միջոցառում: Այն նվիրված էր շաքարային դիաբետի մասին տեղեկացվածության բարձրացմանն ու առողջ ապրելակերպի խթանմանը։Միջոցառումն իրականացվել է Հիվանդությունների…
-
Դեպի Գոշ լիճ՝ առողջ ապրելակերպի ճանապարհով
ՀՎԿԱԿ-ի կազմակերպմամբ պետական տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները գնացել էին արշավի։ Ուղղությունը Գոշ լիճն էր: ՀՎԿԱԿ-ը սեփական օրինակով խրախուսում է առողջ սովորությունների ձևավորումը․ ավելի շատ շարժում, ակտիվ հանգիստ և միասին անցկացրած հիշարժան պահեր։ Առողջ ապրելակերպը…
-
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19 -ի հարուցիչներից է
Այն առաջին անգամ հայտնաբերվել է 2026 թվականի մայիսի 2-ին՝ Կանադայի Օնտարիո նահանգում։ Հետագայում տարբերակը հայտնաբերվել է նաև ԱՄՆ-ում, Իսպանիայում, Ավստրալիայում և Սինգապուրում։ Հրապարակված կլինիկական տվյալներն առայժմ հիմք չեն տալիս եզրակացնելու, որ PJ.2.1 տարբերակով վարակման…
-
Դեպի Գոշ լիճ՝ առողջ ապրելակերպի խթանման նպատակով
Դեպի Գոշ լիճ՝ առողջ ապրելակերպի խթանման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կազմակերպմամբ պետական տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները կրկին մասնակցեցին արշավի։ Այս անգամ ուղղությունը Գոշ լիճն էր։…
-
«Մեկ առողջություն»․ COP17-ի շրջանակում քննարկվել են կենսաբազմազանության և հանրային առողջության փոխկապակցված հարցերը
«Մեկ առողջություն»․ COP17-ի շրջանակում քննարկվել են կենսաբազմազանության և հանրային առողջության փոխկապակցված հարցերըՄարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջության փոխկապակցվածությունը, էկոլոգիական փոփոխություններով պայմանավորված առողջապահական ռիսկերն ու դրանց կանխարգելման…
-
Քայլ առ քայլ՝ դեպի առողջ ապրելակերպ․ ՀՎԿԱԿ-ի նախաձեռնությամբ կայացել է առողջ ապրելակերպը խրախուսող քայլարշավ
Ֆիզիկական ակտիվությունը առողջության պահպանման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և կյանքի որակի բարելավման կարևորագույն նախապայմաններից է։ Առողջ ապրելակերպի ձևավորումը սկսվում է ամենօրյա պարզ սովորություններից՝ ավելի շատ քայլելուց, շարժվելուց և ակտիվ հանգիստը…
-
Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին
Հայաստանը Եվրոպական տեխնիկական խորհրդատվական փորձագետների խմբի (ETAGE) կողմից վավերացվել է որպես հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին հասած երկիր։ Այս ձեռքբերման կապակցությամբ ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակն իրականացրեց հավաստագրի պաշտոնական հանձնման արարողությունը։…
-
ԷԲՈԼԱ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈւՆ
Ի՞նչ է ԷբոլանWhat is Ebola? Էբոլա (Բունդիբուգիո) վիրուսային հիվանդությունը ծանր վարակիչ հիվանդություն է, որը կարող է փոխանցվել հիվանդ մարդու կամ վարակված կենդանիների կենսաբանական հեղուկների հետ անմիջական շփման միջոցով։ Ebola (Bundibugyo) virus disease is a severe infectious…
-
Ժանտախտի թոքային ձևի կասկածելի դեպք ՌԴ Իրկուտսկի շրջանում
Սույն թվականի հոկտեմբերի 2-ին ՌԴ Իրկուտսկի շրջանի բնակչուհու (ՌԴ Ռոսպոտրեբնադզորի հակաժամտախտային ծառայության աշխատակցի) մոտ արձանագրվել է մահ՝ ժանտախտ՝ թոքային ձևի կասկած ախտորոշմամբ։ Իրկուտսկի շրջանում մեկուսացվել և հոսպիտալիզացվել է մոտ 200 մարդ, որոնք շփվել են նշած անձի հետ։…
-
«Արևմտյան Նեղոսի տենդ հայտնաբերումից մինչև արձագանք». գործնական աշխատաժողով Հայաստանում
2026 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն անցկացրել է Արևմտյան Նեղոսի տենդի վերաբերյալ գործնական աշխատաժողով՝ սիմուլյացիոն վարժանք։ Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող…
-
ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենը մասնակցել է «Մեկ առողջություն» մոտեցմանը նվիրված FAO-ի գլոբալ համաժողովին
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը Հռոմում մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO)՝ «Մեկ առողջություն» մոտեցմանը նվիրված «Գործողություններ՝ հանուն «Մեկ…
-
Գրիպի դեմ պատվաստումները հասանելի են ամբողջ հանրապետությունում․ Երևանում կգործեն նաև շարժական պատվաստումային կետեր
Ցուրտ եղանակին և գրիպի սեզոնին ընդառաջ կարևոր է ժամանակին հոգ տանել կանխարգելման մասին։ Գրիպից պաշտպանվելու, հիվանդության ծանր ընթացքի և հնարավոր բարդությունների ռիսկը նվազեցնելու արդյունավետ միջոցը պատվաստումն է։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային…
-
Հայաստանում քննարկվել են դեմենցիա ունեցող անձանց խնամքի զարգացման ուղղությունները
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության և Առողջապահության ազգային ինստիտուտի համագործակցությամբ, ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ, տեղի է ունեցել «Դեմենցիա ունեցող անձանց խնամքի զարգացումը…
-
Մանրէաբանական լաբորատորիան՝ հանրային առողջության առաջնագծում
Ժամանակակից մանրէաբանությունը զարգանում է արագ, իսկ վարակիչ հիվանդությունների, հակամանրէային կայունության և կենսաանվտանգության մարտահրավերները պահանջում են նոր գիտելիքներ ու հմտություններ։ 🎓 Դասընթացի ընթացքում կներկայացվեն՝ 🔹 մանրէաբանական ախտորոշման ժամանակակից մեթոդներ 🔹…
-
Վերադարձ դպրոց ․ 5 առողջ սովորություն նոր ուսումնական տարվա համար
Նոր ուսումնական տարին նոր դասերի, հանդիպումների ու առօրյա ռեժիմի վերադարձ է։ Իսկ դպրոցական միջավայրում երեխաները նաև ավելի շատ են շփվում միմյանց հետ, երկար ժամանակ անցկացնում փակ տարածքներում, ուստի առողջ սովորությունները հատկապես կարևոր են։Նոր ուսումնական տարին սկսենք նաև առողջ…